Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Գլխավոր խնդիրը

Գլխավոր խնդիրը
23.03.2024 | 15:10

Ազգաքանդումի ու հողատվության արշալույսին փթիրները մի կարգախոս շրջանառեցին՝ «Ոստիկանը մերն ա»:

Այն ժամանակ ոչ ոք չէր կարող ըմբռնել այդ դիվային կարգախոսի իրական իմաստը: Հետո պիտի պարզվեր, որ դա նշանակում է՝ ով տիրում է ոստիկանին՝ նա տիրում է երկրին: Այսինքն, ոստիկանին տիրողը կարող է վարվել երկրի հետ ինչպես ուզում է, ընդհուպ, վաճառել այն: ՈՒ ոստիկանը դարձավ սրանցը:

Ի՞նչն է ոստիկանի ուժը, անպարտելիության գաղտնիքը:

Վստահաբար՝ ասֆալտն է:

Հին հունական դիցաբանության մեջ մի կերպար կար՝ Անթեյը կամ Անթեոսը: Սա անպարտելի էր, բոլորին չոքացնում ու ցխում էր, որովհետև հողից էր ուժ ստանում:

Ի վերջո, Հերկուլեսը բացահայտեց այդ գաղտնիքը, Անթեոսին կտրեց հողից, բարձրացրեց վեր ու խեղդեց:

Ինչպե՞ս հաղթել ոստիկանին, որը միշտ ասֆալտի վրա է և շարունակ զորություն է ստանում ասֆալտից:

Բնականաբար, պետք է կտրել ասֆալտից: Եթե որևէ մեկին հաջողվի ոստիկանին կտրել ասֆալտից ու, ասենք, օձիքի զպրտիչից կախել կախիչից, նա անօգնական կխլվլա ու կապուշանա:

Բայց դա գործնականում անհնար է:

Նախ, դրանք 10-15 հոգով են հարձակվում մեկի վրա, եթե նույնիսկ այդ մեկը հաշմանդամ է կամ տկար կին: Ո՛չ ոք չի կարող 10-15 ոստիկանի կտրել ասֆալտից ու կախել կախիչից: Նույնիսկ Քոչարյան Լևոնի նման պարապած տղեն չկարողացավ:

Եվ հետո, սրանց կախիչներն անորակ են, ամեն փթիր կարող է մի վայրկյանում պոկել դրանք: Այսինքն, դրանց վրա չես կարող ոստիկան կախել:

ՈՒրեմն, ինչպե՞ս ոստիկանին կտրել ասֆալտից: Սա է խնդիրը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ